Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Աշխարհում տարեկան 7 մլն մարդ մահանում է քաղցկեղից

Աշխարհում տարեկան 7 մլն մարդ մահանում է քաղցկեղից

Ամբողջ աշխարհում տարեկան հայտնաբերվում է շուրջ 12 միլիոն քաղցկեղի նոր` առաջին անգամ հիվանդացության դեպք: Այս հիվանդությունից տարեկան աշխարհում մահանում է 7 մլն մարդ:

 

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հանրապետության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը: Մասնագետի խոսքերով, հիվանդության տարեկան աճը` նախորդի համեմատ, գրեթե բոլոր երկրներում, ինչպես և Հայաստանում կազմում է 2-4%:

 

Մասնավորեցնելով Հայաստանում հիվանդության աճի տեմպերի ցուցանիշները, Գ. Բազիկյանը նշեց, որ երկրում այն կազմում է շուրջ 3%: Մասնագետը նշեց, որ 2009 թվականի հանրապետությունում քաղցկեղի հետ կապված ամփոփ ցուցանիշները դեռևս հրապարակման ենթակա չեն, սակայն նշեց 2008 թվականին գրանցված տվյալները: «2008 թվականին հանրապետությունում հայտնաբերվել է 7336 մարդ, ում մոտ իրենց կյանքում առաջին անգամ հայտնաբերվել է քաղցկեղ հիվանդություն: Մեզ մտահոգում է, որ այսքան հիվանդից մոտ 40-45%-ը դիմում են մեզ հիվանդության ուշ շրջանում»,-ասաց Ա. Բազիկյանը: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենի խոսքերով, քաղցկեղի բուժման առաջնային պայմաններից մեկը հիվանդության վաղ հայտնաբերումն է:

 

Քաղցկեղի առաջին փուլում հայտնաբերման դեպքում բուժման հավանականությունը 90-95% է կազմում, երկրորդ փուլում բուժման հավանականությունը նվազում է ինչև 50-54%, երրորդում` այն հասնում է 10-12%-ի: Ա. Բազիկյանը նշեց, թե որքան հիվանդությունը շուտ է հայտնաբերվում, որքան հիվանդը շուտ է դիմում մասնագետին, այնքան հաջողությունները` հիվանդությանը հաղթելու առումով, մեծանում են: Ներկայում, ըստ նրա, հաշվառված է հիվանդությամբ տառապող 29 հազար մարդ, նրանցից 15 707-ը թևակոխել են բուժումից հետո 5 տարվա ժամկետը, այսինքն` բուժվել են 5 և ավելի տարիներ առաջ: Վերջում նա նշեց, որ եթե տարեկան հայտնաբերվում է 7000 հիվանդ, իսկ մահացությունները կազմում են 5000, ապա տարեկան այս հիվանդությունից բուժվողների քանակը (2000 մարդ) կարելի է հաջող ցուցանիշ համարել:

Սկզբնաղբյուր. yerevaklur.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ